Անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում կամ փոխանակվում է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց անձնագիր տրամադրելու կամ փոխանակելու ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ քաղաքացիներից գանձվող գումարի չափերն են՝
• Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 20000 դրամ
• Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը՝ 10000 դրամ:
Անձնագրի տրամադրման ժամկետները

