«Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ն Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ անցկացրել է հարցում Երևանի բնակիչների շրջանում, որի շրջանակներում վերծանվել են բնակչության կողմից ոստիկանության աշխատանքի գնահատականները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից մեկ տարվա ընթացքում տարված աշխատանքները:Հարցումն անցկացվել է սույն թվականի նոյեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում: Հարցվողների քանակը՝ 1066, ընտրանքի սխալը՝ 3 տոկոս: Հարցման մեթոդը՝ դեմ առ դեմ հարցումներ:
Ինչպիսի՞ն է դարձել Երևանի երթևեկությունն արագաչափերի տեղադրումից հետո հարցին Երևանի բնակիչները պատասխանել են`
59%-ը նշել է, որ առավել անվտանգ (10%-ը՝ առավել անվտանգ և 49%-ը ավելի շուտ անվտանգ),
28%-ը նշել է որ չի փոխվել ոչինչ,
6%-ը նշել է, որ երթևեկությունը դարձել է առավել վտանգավոր:
Ըստ վարորդների 37%-ի, նրանց մեքենա վարելու ոճը արագաչափերը տեղադրելուց հետո փոփոխվել է:
Աղբյուրը` Իրավաբան.net