«Ոչնչացում» մաքսային ընթացակարգի կիրառման հիմքերը

Գործող Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի համաձայն «Ոչնչացում» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան այդպիսի ապրանքները ոչնչացվում են առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման՝ պահպանելով այդպիսի մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները:
«Ապրանքների ոչնչացում» ասելով ենթադրվում է ապրանքներն այնպիսի վիճակի բերելը, որի դեպքում դրանք մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացվում են կամ կորցնում իրենց սպառողական և (կամ) այլ հատկություններ և չեն կարող տնտեսապես շահավետ եղանակով վերականգնվել իրենց սկզբնական վիճակին:
«Ոչնչացում» մաքսային ընթացակարգը չի կիրառվում, եթե ապրանքների ոչնչացումը՝
1. կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին կամ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքին և առողջությանը.
2. իրականացվում է ապրանքների սպառման եղանակով՝ դրանց սովորական նշանակությանը համապատասխան.
3. կարող է ծախսեր առաջացնել անդամ պետությունների պետական մարմինների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել