Չարլի Չապլինի դիակը գողացել էին

Չարլի Չապլինի մահից երեք ամիս հետո իր դիակը գողացել են երկու շվեյցարացի՝ պահանջելով դիակի փոխարեն գումար ընտանիքից, իսկ երեք ամիս հետո էլ հանցագործին ձերբակալեցին, իսկ Չապլինի մարմինը թաղեցին՝ պատելով ամբողջովին բետոնով, որպեսզի հանցագործները չկարողանան կրկնել կատարվածը:

 

«Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի՝ դիակը անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, իսկ նույն արարքները, որոնք կատարվել են՝

 

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,

 

2) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով,

 

3) գերեզմաններում գտնվող կամ դրանց վրա եղած առարկաները հափշտակելով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»,- այն մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել