Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, թե դատական համակարգում տարածված լուրերի համաձայ, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մտադիր է առաջիկայում լքել Հայաստանը՝ եվրոպական երկրներից մեկից քաղաքական ապաստան խնդրելով:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Ազարյանն իր հայտարարությունը, թե համակարգի վրա բիրտ ճնշում կա, հենց այդ նպատակով է հնչեցրել, որպեսզի հնարավոր լինի ներկայանալ որպես նոր իշխանությունների կողմից քաղաքական հալածյալ:
Իրավաբան.net-ի հետ զրույցում սակայն Ալեքսանդր Ազարյանը հերքեց լուրը. «Բացարձակ սուտ է»: