Վաչագան Ղազարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց

Հայաստանի երրորդ  նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի համար խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայնեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նշեցնք, որ երեկ դատարանը մերժել էր Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը:

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հուլիսի 24-ին, 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նոյեմբերի 15-ին վճռաբեկ դատարանը բավարարվել էր նրա խափանման միջոցի փոփոխության դեմ դատախազության բողոքը և Վաչագան Ղազարյանը նորից կալանավորվել էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել