Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վահագն Հարությունյանի հանդեպ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ կիրառված կալանքի վերաբերյալ։ Նա Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար և Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահն է:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։
Նշենք, որ Վահագն Հարությունյանը կալանավորված չի էլ եղել, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Միհրան Պողոսյանը նշեց, որ Վահագն Հարությունյանն այժմ շարունակում է բուժման կուրսը Մոսկվայում և ավարտելուն պես կվերադառնա Հայաստան։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հարապարակել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշել է բավարարել Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
Վահագն Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի հուլիսի 17-ի որոշմամբ, ազատվել էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։