Հայտնի է, թե որ դատավորի նախագահությամբ է քննվելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցի ընտրության վերաբերյալ որոշման մասին գործը կքննվի  վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ։

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Պապոյանը վիճակահանություն է անցկացրել դատարանի բոլոր դատավորների միջև, որպեսզի որոշվի, թե ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործն ով պետք է քննի:

Վիճակահանության արդյունքում Քոչարյանի գործը հանձնվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին:

Այս տեղեկությունը տրամադրել էր մեր աղբյուրը, որը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հասարակայնության հետ կապերի խորհրդական Էլեն Առաքելյանը:

դատավոր Ռուբիկ Մխիթարյանը

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին հրապարակել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ կողմերի ներկայացրած բողոքների վերաբերյալ որոշումը։

Վճռաբեկ ատյանը դատախազության բողոքը բավարարեց մասնակի, Իսկ Քոչարյանի պաշտպանների միջնորդություններն ամբողջությամբ մերժվեցին:

Վերաքննիչ ատյանի որոշումը բեկանվել է և ուղարկվել նոր քննության նույն դատարանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել