Հին Հունաստանում Սոլոնը դարձրել էր ամուսնությունը պարդատիր, իսկ հին Հռոմում ընդունվել էին օրենքներ, որոնք ստիպեցին մարդկանց ամուսնանալ և պատժել բոլոր նրանց, ովքեր ամուսնացած չեն:
ՀՀ Օրենսդրությամբ ամուսնությունը պարտադիր չէ և ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը:
Օրենսդիրը միաժամանակ սահմանել է նաև ամուսնության կնքման համար արգելք հանդիսացող հանգամանքները:
Այսպես, արգելվում է ամուսնություն կնքել՝
ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.
գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.
դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ: