ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի փոփոխության դեմ դատախազության բողոքն այսօր՝ նոյեմբերի 15-ին, վճռաբեկ դատարանը բավարարվել է։ Վաչագան Ղազարյանը նորից կկալանավորվի:
«Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի բողոքը և գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի», – Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը հունիսի 28-ին ապօրինի հարստանալու, ինչպեսև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով կալանավորվել էր։ Շուրջ մեկ ամիս անց՝ հուլիսի 24-ին, 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։