Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն այսօր՝ հուլիսի 24-ին, վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը: Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրուցյում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցեցնենք, որ Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ՝ հունիսի 28-ին, ապօրինի հարստանալու, ինչպեսև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով: