Մարտի 1-ի վերաբերյալ այլ իրադարձությունների մասով լրացվել է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայությունը լրացրել է իր պաշտպանյալի մեղադրանքը:

«Բովանդակային տվյալներ չենք ներկայացնում՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը, բայց կարող ենք ասել, որ ավելացված գործի ծավալը Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի»,-նշեց նա:

Հովհաննես Խուդոյանը նշեց նաև, որ Մարտի 1-ի վերաբերյալ այլ իրադարձությունների մասին են ավելացված տեղեկությունները:

Հատուկ քննչական ծառայությունից այս տեղեկությունը հրաժարվեցին մեկնաբանել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել