Պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկմանը ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին և դրանցից բխող խնդիրների վերբերյալ նոյեմբերի 9-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանրային քննարկում-սեմինար։
Այս փոփոխությունները հիմնականում վերաբերում են հանրային միջոցների օգտագործման դեպքում տարընթերցումները վերացնելուն, ինչպեսև, լրացուցիչ կերպով, ՀԿ-ների և հիմնադրամների հանրային հաշվետվողականությունը մեծացնելուն։
ՓՄՁ հիմնադրամի նախագահ Գագիկ Պողսյանը հանդիպմանը ներկա ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց այն մասին, թե արդյո՞ք ճիշտ է, որ հարկային մարմինը ՀԿ-ների և հիմնադրամների հաշվետվողականության ուսումնասիրության ողջ բեռն իր վրա վերցնի։
Մանրամասները՝ տեսանյութում