«Հավաքների ազատության մասին» ՀՀ Օրենքը սահմանում է՝ հավաքի ղեկավարի իրավունքները և պարտականությունները:
Հավաքի ղեկավարը`
1. որոշում է հավաքի ընթացքը, մասնավորապես ձայն է տրամադրում ելույթ ունեցողներին և որոշում նրանց ելույթների հերթականությունը,
2. պարտավոր է ներկա լինել հավաքին և հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար,
3. հավաքի ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես հավաքի մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով,
4. իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին` հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը,
5. պարտավոր է հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին։
Հավաքի ղեկավարը իրավունք ունի օգտվելու անհրաժեշտ քանակի կարգադրիչների օգնությունից։ Կարգադրիչները պետք է կրեն սպիտակ տեսանելի տարբերանշաններ` վրան գրված «կարգադրիչ» բառը։ Այլ տարբերանշաններ չեն թույլատրվում։
Հավաքի ղեկավարը պարտավոր է ներկա լինել հավաքին և հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար
![](/banner/BeFree24_Web-Banner_840x90_02.png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/04/հավաք.jpg)