Հանրապետության նախագահի հրամանագրով հոկտեմբերի 24-ին Արշակ Վարդանյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Մինչ այս նա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր: Իսկ 2017 թվականին ճանաչվել է 2016 թվականի տարվա լավագույն դատավոր:
Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:
1998 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1998-1999թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
1999-2000թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում` որպես քննիչ-ստաժոր:
2000-2004թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում` որպես քննիչ:
2004-2006թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում` որպես ավագ քննիչ:
2006-2007թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում` որպես դատախազի օգնական:
20.02.2007թ-ից մինչև 30.11.2007թ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ՀԿԳ քննիչ:
2007-2011թթ. աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:
2011 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
2018 թվականի հոկտեմբերի 24-ին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Իրավագիտության թեկնածու է:
Արշակ Վարդանյանի հետ մեր հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: