Բուսական ծագման մթերքի արտադրության, այդ թվում` վայրի բույսերի բերքահավաքի և փոխկապակցված գործընթացներում ներգրավված սննդի շղթայի օպերատորները պետք է ձեռնարկեն հետևյալ համարժեք միջոցառումները

Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ Օրենքի համաձայն բուսական ծագման մթերքի արտադրության, այդ թվում` վայրի բույսերի բերքահավաքի և փոխկապակցված գործընթացներում ներգրավված սննդի շղթայի օպերատորները պետք է ձեռնարկեն հետևյալ համարժեք միջոցառումները`
1. արտադրության և (կամ) փոխկապակցված գործընթացներում օգտագործվող բոլոր տարածքների, սարքավորումների, գործիքների, տարողությունների, բեռնարկղերի և տրանսպորտային միջոցների մաքրության և մաքրելուց հետո դրանց ախտահանման ապահովում.
2. արտադրության, փոխադրման և պահման պայմանների հիգիենայի ապահովում` բուսական ծագման մթերքի մաքրությունն ապահովելու նպատակով.
3. միայն խմելու կամ մաքուր ջրի օգտագործում, իսկ անհրաժեշտության դեպքում ջրի աղտոտման կանխարգելում.
4. սննդամթերքի հետ անմիջապես շփվող անձնակազմի առողջական բավարար վիճակի և առողջության հետ կապված ռիսկերի մասին հրահանգավորման ապահովում.
5. սննդամթերքի աղտոտումը կանխարգելող եղանակով վտանգավոր նյութերի ու թափոնների տեղափոխում.
6. բույսերից վերցված կամ այլ նմուշների համապատասխան փորձաքննության արդյունքների նկատմամբ առանձնակի ուշադրության սահմանում, որոնք ազդում են մարդու առողջության վրա.
7. պեստիցիդների, ագրոքիմիկատների ու կենսասպանների (բիոցիդների)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան օգտագործում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել