Փաստաբան Վահե Գրիգորյանը սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց, քանի որ ընտրությանը մասնակցել է 54 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 պատգամավորի մասնակցություն։
Վահե Գրիգորյանի կենսագրական տվյալները ներկայացվել են այստեղ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: