Ինչպե՞ս կարող եք տեղեկանալ հարուցված կատարողական վարույթների և հարկադիր կատարողի կողմից կիրառված արգելանքների մասին

Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց անմիջապես հետո պարտավորության չափով արգելանք է դնում պարտապանի գույքի և/կամ դրամական միջոցների վրա: Հարկադիր կատարողի որոշման պատճենը ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին։

Այս մասին տեղեկանում ենք Հարկադիր կատարման ծառայությունից:

Պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքի մասին պարտապանը կարող է տեղեկանալ մինչև համապատասխան փոստային ծանուցումը ստանալը, եթե օգտվում է հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի վրա առկա Telegram Messenger հավելվածից: Վերջինիս միջոցով կապ է հաստատվում ԴԱՀԿ բոտ-ի հետ, և օգտատերը, հավաքելով Հանրային ծառայությունների համարանիշը՝ ՀԾՀ-ն (սոցիալական քարտի 10 նիշանոց թիվը), վայրկյանների ընթացքում կարող է ստանալ տեղեկություն իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների, յուրաքանչյուր նոր հարուցված կատարողական վարույթի, արգելանքների կիրառման և դրանց վերացման մասին։

Հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին ծանուցում հնարավոր է ստանալ նաևSMS հաղորդագրության միջոցով: Դրա համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել 060-570-402 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատի հրահանգներին, հավաքելով հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)՝ գրանցվել Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել