Նորանշանակ մարզպետի որդին 140 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել

Այսօր կառավարության որոշմամբ Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Նշենք, որ նա այս տարվա մայիսին էր ազատվել ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից, որը ստանձնել էր դեռևս 2008 թվականին: 54-ամյա Հունան Պողոսյանն իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում պետական պաշտոններ է զբաղեցրել:

2011 թվականի տարեսկզբին, համաձայն գույքի և եկամուտների վերաբերյալ նրա տարեկան հայտարարագրի, ունեցել է 75 միլիոն դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին` 72 միլիոն դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար: Իսկ եկամուտները ստացվել են միայն աշխատանքի դիմաց վարձատրությունից` շուրջ 4.5 միլիոն դրամ:

2012 թվականին, նրա դրամական միջոցները նվազել են 2 միլիոն դրամով, իսկ եկամուտները նույնն են մնացել:

2013-ին փոխոստիկանապետը օտարել է բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը` 80 միլիոն դրամով: Ի դեպ, հետագա հայտարարագրերում այդպես էլ չի երևում, թե ինչպես է ծախսվել 80 միլիոն դրամը:

Բացի գույքի վաճառքից ստացված եկամուտը, նա ստաձել է նաև աշխատանքի դիմաց վարձատրություն` շուրջ 6.1 միլիոն դրամ:  Տարեվերջին նա ունեցել է 75 միլիոն դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար:

2014 թվականին Հունան Պողոսյանի դրամական միջոցները շուրջ կիսով չափ նվազել են` դառնալով 40 միլիոն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար: Սակայն հայտարարագրից հայտնի չէ դառնում, թե ինչով է պայմանավորված այս նվազումը, գույքի ձեռքբերման և այլ գործարքների մասին տեղեկություններ չկան: Այս տարում նրա եկամուտները շարունակել են ստացվել միայն աշխատանքի դիմաց վարձատրությունից, որը կազմել է 5.3 միլիոն դրամ:

2015-ին նրա խնայողությունները կազմել են 35 միլիոն դրամ և 20 հազար դոլար, իսկ միայն աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 5,89 միլիոն դրամ:

2016-ին նրա խնայողությունները շարունակել են նվազել և կազմել են 25 միլիոն դրամ և 20 000 դոլար: Իսկ աշխատավարձի չափը մնացել է նույնը և եղել է եկամտի միակ աղբյուրը:

2017-ին նույնպես խնայողությունները նվազել են և դարձել 20 միլիոն դրամ և 20 հազար դոլար: եկամտի միակ աղբյուր աշխատավարձը եղել է 5,88 միլիոն դրամ:

2018 թվականին պաշտոնը դադարեցնելու պահին նա հայտարարագրել է 20 միլիոն դրամ և 20 հազար դոլար խնայողությունն ու 4,79 միլիոն դրամ եկամուտը՝ ստացված աշխատավարձից:

Փոխոստիկանապետի կինը` Նունե Պողոսյանը 2011-ի սկզբին ունեցել է 10 հազար ԱՄՆ դոլար, որը սակայն տարեվերջին զրոյացել է: 2012-ի և 2013-ին նույնպես նա որևէ եկամուտ չի ունեցել, չի ունեցել նաև խնայողություններ:  2014-ին էլ նա եկամուտ չի ունեցել, սակայն դրամական միջոցները միանգամից աճել են` 7 միլիոն դրամ և 8 հազար դոլար: 2015-ին խնայողությունների չափը նույնն է եղել: Իսկ 2016-ին խնայողությունները կազմել են 7 միլիոն դրամ և 7 000 դոլար: 2017-ին խնայողությունները կազմել են 7 միլիոն դրամ և 5000 դոլար: Այս բոլոր տարիներին Նունե Պողոսյանը որևէ եկամուտ չի հայտարարագրել:

Նրա որդին Հրաչյա Հունանի Պողոսյանը 2011-ին 140 միլիոն դրամով ձեռք է բերել հողին ամրակայված անշարժ գույք: Նույն տարում նա 140 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել: Untitled

Եվ ինչպես 2011-ին, այնպես էլ 2012, 2013, 2014 թվականներին նա որևէ եկամուտ և դրամական միջոցներ չի ունեցել: Իսկ 2015-ին նրա տարեկան եկամուտը կազմել է 437 հազար դրամ՝ ստացված աշխատավարձից: 2016-ին միակ եկամտի աղբյուր աշխատավարձը կազմել է 3,6 միլիոն դրամ: Նույնն է եղել նաև 2017-ին:

Նրա զավակներ Հեղինե և Հովհաննես Պողոսյանների հայտարարագրերում նշումներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել