Շքանշանները, մեդալները և պատվավոր կոչման կրծքանշանները ժառանգելու անթույլատրելիությունը

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1251-րդ հոդվածի՝
Շքանշանները, մեդալները և պատվավոր կոչման կրծքանշանները, որոնց արժանացել է քաղաքացին, չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ: Պարգևատրվողի մահից հետո այդ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ կապված իրավահարաբերությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի՝ 6-րդ, 7-րդ, և 8-րդ մասերի համաձայն՝ պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձի մահվան դեպքում շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ հանձնվել թանգարաններին:
Շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները թանգարաններին են հանձնվում Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ: Թանգարանները պատշաճ պայմաններ են ստեղծում Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշանների, մեդալների և կրծքանշանների պահպանման համար:
Եթե պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձը չունի ժառանգներ, ապա նրա մահվանից հետո շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները վերադարձվում են Հանրապետության նախագահի աշխատակազմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել