Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը

«ՀՀ Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝
1. Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:
2. Վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության բոլոր պետական պարգևների և պատվավոր կոչումների վերաբերյալ:
3. Ազգային ժողովի նախագահն իրավասու է դիմելու Ազգային ժողովի գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
4. Սահմանադրական դատարանի նախագահն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարանի գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իրավասու է դիմելու Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել