Ինչպես հայտնում է Իրավաբան.net-ի լրագրողը դատարանից, որտեղ քննվում է գործարար Սամվել Մայրապետյանի հանդեպ խափանման միջոց ընրելու որոշման վերաբերյալ միջնորդությունը, Սամվել Մայրապետյանը քիչ առաջ հեռացել է:
Նրա փաստաբանը հայտնել է, որ Մայրապետյանը հեռացել է, քանի որ նրա ձերբակալության 72 ժամը լրացել է և մինչ այդ պահը խափանման միջոց ընտրված չի եղել:
Նշենք, որ դատարանն այս պահին գտնվում է խորհրդակցական սենյակում՝ միջնորդության վերաբերյալ որոշում հրապարակելու համար: