Նվիրե՞լ, թե՞ կտակել

Ե’վ նվիրատվությունը, և’ կտակը գույքի սեփականության իրավունքը այլ անձի անհատույց փոխանցելու ձևեր են, և հաճախ է ծագում այն հարցը. գույքը նվիրե՞լ, թե՞ կտակել:

Այս հարցին յուրաքանչյուր դեպքում ճիշտ պատասխան տալու և ճիշտ որոշում կայացնելու համար պետք է իմանալ այդ երկու գործարքների ամենաէական տարբերության մասին:

Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա’մ իրեն, կա’մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:

Կտակը քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունն է:

«Կտակի` որպես ժառանգման ձևի, և նվիրատվության էական տարբերությունն այն է, որ նվիրատվության դեպքում գույքի սեփականության իրավունքը կարող է փոխանցվել նվիրառուին նվիրատուի կենդանության օրոք՝ նվիրատվության պայմանագրի կնքումից հետո, իսկ կտակի դեպքում՝ միայն կտակարարի մահից հետո: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով է, որ անձը պետք է որոշի` նվիրե՞լ, թ՞ե կտակել իր սեփականությունը հանդիսացող գույքը»- Իրավաբան.net-ին հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» փաստաբան Արփինե Եղիկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել