Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 14-ամյա Հայկ Հարությունյանին տեսնելու վերաբերյալ ահազանգողները հարցաքննվել են. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից: Երեխային տեսնելու մասին հայտնողները հարցաքննվել են, կատարվել է դեպքի վայրի զննություն:
Նշենք, որ տղան որպես անհետ կորած որոնվում է դեռևս հունիսի 8-ից: Իսկ հունիսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն:
Արարատի դատախազությունում Հայկի մայրն ասել է, որ իրեն անհայտ մեկն է զանգահարել, սակայն չի խոսել, իսկ երբ հետ է զանգել, ոչ-ոք չի պատասխանել: Ներկայումս պարզվում է զանգահարողի ինքնությունը: