Այս դեպքերում պահանջվում է միացնել տրանսպորտային միջոցի վթարային լուսային ազդանշանը

Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`

1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.

2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում.

3) լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում.

4) քարշակման դեպքում (քարշակվող տրանսպորտային միջոցի վրա):

Վարորդը վթարային լուսային ազդանշանը պետք է միացնի նաև այն դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին:

Արգելվում է առավելություն ստանալու, ինչպես նաև կանգառն արգելված վայրերում կանգառ կատարելու (բացառությամբ հարկադրված կանգառի) նպատակով վթարային ազդանշանի օգտագործումը:

Իրավական հիմքը՝ ՀՀ Կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 22, 25 կետեր

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել