Համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝
Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 330 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 367 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 550 դրամ:
Հետևաբար ժամավճարով վարձատրվող աշխատանքների դեպքում մեկ ժամվա վարձատրությունը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված չափից։