Ամփոփվեցին Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները

Սեպտեմբերի 23-ին անցկացված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփվեցին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստացված արդյունքնեը՝ 475 ընտրատեղամասի տվյալների համաձայն։ Այսպիսով՝ քաղաքական 12 ուժերը հավաքել են հետևյալ ձայները․

  1. Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 25 219՝  6.95%
  2. «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք – 2 502՝ 0.69%
  3. «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք – 2 985՝  0.82%
  4. Երկիր Ծիրանի կուսակցություն -5 059՝ 1.39%
  5. Ժառանգություն կուսակցություն – 2 709՝ 0.75%
  6. Ժողովրդավարական ուղի կուսակցություն– 799՝ 0.22%
  7. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք  – 294 109՝ 81.6%
  8. «Լույս» կուսակցությունների դաշինք -18 112՝ 4.99%
  9. Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն – 5 882՝ 1.62%
  10. Հայք (Հայկազուններ) կուսակցություն – 692՝ 0.19%
  11. Ռեֆորմիստներ– 792՝ 0.22%
  12. Օրինաց երկիր կուսակցություն –  3 948՝ 1.9%

Անճշտությունների գումարային չափը 62-ն է։

Այսպիսով՝ առաջատար եռյակն է․

  1. «Իմ քայլը» դաշինք – Հայկ Մարության
  2. ԲՀԿ – Նաիրա Զոհրաբյան
  3. «Լույս» դաշինք – Արտակ Զեյնալյան։

Հիշեցնենք, որ այս Երևանի ավագանու ընտրություններին քվերակելու իրավունք է ունեցել 848.343 քաղաքացի և լրացուցիչ ևս 3 ընտրող, որից՝ նախնական տվյալներով, մասնակցել են 370.345-ը կամ 43.66 տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել