Վճարովի հիմունքներով փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագրում պետք է նախատեսվի հոնորարի չափը և վճարման կարգը

Համաձայն փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.3 կետի՝ գործն ընդունելուց հետո, եթե այն կատարվելու է վճարովի հիմունքներով, ապա իրավական օգնություն ցույց տալու պայմանագիրը պետք է կնքվի հասարակ գրավոր ձևով փաստաբանական գրասենյակի կողմից: Նշված պայմանագիրը պետք է կնքվի ողջամիտ ժամկետում (հանձնարարությունը փաստացի ստանձնելու պահից երկու ամսվա ընթացքում), եթե գործի որոշ հանգամանքներ կամ ծառայության ծավալը ճշտելու անհրաժեշտություն կա: Վճարովի հիմունքներով փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագրում պետք է նախատեսվի`  հոնորարի չափը և վճարման կարգը. հանձնարարության բնույթը և ծավալը (ատյանը, փուլը և այլն) կամ այն որոշելու չափորոշիչները: Անհատույց հիմունքներով իրավաբանական օգնություն ցույց տալու դեպքում, փաստաբանի և վստահորդի միջև պայմանագիր կնքելը ցանկալի է, հետագայում նրանց միջև առկա տարաձայնությունները լուծելու նպատակից ելնելով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել