Այսօր Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ պատգամավորների առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու հարցի ուսումնասիրման համար քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով:
Այդ նպատակով պատգամավորների նախաձեռնությամբ այսօր կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին, համացանցային youtube կայքում տեսանյութ է տարածվել, որում ներկայացվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը:
Նրանք զրուցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ խափանման միջոցի ընտրության, Սեյրան Օհանյանին ձերբակալելու մասին: