Կատարողական վարույթը կարո՞ղ է կասեցվել պարտապանի հետախուզման մեջ գտնվելու հիմքով

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածների համաձայն, հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը, եթե`

1) դիմել է կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար.

2) նշանակել է փորձաքննություն.

3) պարտապանը ներգրավվել է որևէ պետական հանձնարարության կատարման մեջ.

4) պարտապան-իրավաբանական անձը վերակազմակերպվում է.

5) պարտապանը կամ նրա գույքը հետախուզվում է:

Կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` պահանջատիրոջ դիմումով կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ: Կատարողական վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել