Երկար տարիներ Նիդերլանդներում բնակվող երկու հայ երեխաներին արտաքսում է սպասվում: Վերահաստատվեց նաև երեխաների արտաքսման օրըˋ սեպտեմբերի 8-ին: Այս մասին հայտնում է BBC-ին:
Հիշեցնենք, որ 13-ամյա Հովիկը և նրա 12-ամյա քույր Լիլին, իրենց մոր հետ Նիդերլանդներ են ժամանել 2008թ.-ին Ռուսաստանից։
Նրանց մայրը արտաքսվել էր անցյալ տարի, իսկ երեխաները մնացել են Նիդերլանդներում:
Պետության ղեկավարությունը պնդում է, որ իրենց ապաստանի տրամադրման քաղաքականությունը արդարացի է:
Անցած շաբաթ Նիդերլանդրների վարչապետ Մարկ Ռյուտենն ասել է, որ հասկանում է այս գործի շուրջ ծավալված հույզերը, սակայն ապաստանի տրամադրման կանոնները պետք է պահպանվեն և վերահսկվեն։
«Ցանկացած անձ, որը չի համապատասխանում սահմանված չափանիշներին, չի կարող այստեղ մնալ»,- ասել է վարչապետը: