Հատուկ քննչական ծառայությունն այսօր` սեպտեմբերի 4-ին, որոշում է կայացրել Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հատնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ քննիչի ընտրած նախորդ խափանման միջոցը վերաքննիչ դատարանը անհամատեղելի համարեց առաջադրված մեղադրանքի հետ և այս դեպքում քննիչը առաջարկում է ընտրել նոր խափանման միջոց, այն է ստորագրությունը չհեռանալու մասին:
«Մենք այս որոշումը բողոքարկելու ենք»,-նշեց Օրբելյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: