Գլխավոր դատախազության դեմ դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը:
Հայցվորը պահանջում է, որպեսզի իրեն պաշտոնից փոխադրելու և այլ պաշտոնի նշանակելու մասին հրամանը անվավեր ճանաչվի:
Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ Վահագն Մուրադյանը գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի պաշտոնից փոխադրվել է համարժեք՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
Գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ: