ՀԿ-ների համար պարտադիր աուդիտի համար նախատեսված ֆինանսավորման շեմը բարձրացվում է. օրինագիծ

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որում նշվում է.

«Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 26.  Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների աուդիտը

1. Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է տասը միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետութ­յան դրամի չափով, ապա հաշվապահական հաշվառումը կարգավո­րող օրենսդրութ­յան համաձայն պատրաստված նրա տարեկան ֆինանսական հաշ­վետ­վութ­յունները ենթա­կա են պարտադիր աուդիտի՝ Կազմակերպության ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմից:
2. Անկախ աուդիտորի եզրակացությունը՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված տարեկան ֆինանսական հաշվետվությունների հետ միասին, կցվում է սույն օրենքով սահմանված հաշվետվությանը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի ﬔջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն աուդիտի են ենթակա հանրային միջոցներից 5 միլիոն և ավել ֆինանսավորում ունեցող հասարակական կազմակերպությունների ֆինանսակական հաշվետվությունները՝ հանրային միջոցների մասով, ինչը գործնականում կազմակերպության համար առաջացնում է խնդիրներ:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է մեղմացնել հասարակական կազմակերպությունների ֆինանսակական հաշվետվությունների աուդիտի ենթարկման և հրապարակման պահանջը՝ որպես չափանիշ սահմանելով սահմանելով հաշվետու տարում հանրային միջոցներից տասը միլիոն դրամը գերազանցող ֆինանսավորում ունենալու հանգամանքը, միաժամանակ հստակեցնելով, որ աուդիտ ենթակա են ամբողջական ֆինանսական հաշվետվությունները:

 Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտը ավելի նպատակային դարձնելն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել