ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե մեղադրող, և թե պաշտպանական կողմը: Իրավաբան.net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ ստացել են որոշումը և նախապատրաստում են բողոքը:
«Այսօր ստացել ենք որոշումը և նախապատրաստվում է բողոքը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը: