Օգոստոսի 11-ին Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու անձ է սպանվել:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.
«Հայկական լրատվական դաշտում տեղեկատվություն է շրջանառվում, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Սաթխա գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանվածները ազգությամբ հայ են։ Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սպանվածները ազգությամբ ռուս են»։