Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔԱԽՄԲԵՐԻ
1. | Ապրանքախմբի անվանումը |
1.1. | Օզոնային շերտը քայքայող նյութեր և դրանք պարունակող արտադրանք, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված են |
1.2. | Վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
1.3. | Տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են |
1.4. | 2001 թ. մայիսի 22-ին ստորագրված Ստոկհոլմի կոնվենցիայի կայուն օրգանական աղտոտիչների Ա և Բ հավելվածների գործողությունների տակ ընկնող բույսերի պաշտպանության միջոցներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
1.5. | Փայտանյութ, վերամշակվող թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից: Կիրառվում է միայն Ղազախստանի Հանրապետությունում ծագած ապրանքների նկատմամբ և չի տարածվում Ղազախստանի Հանրապետությունից Ղրղզական Հանրապետություն բարեգործական օգնության շրջանակներում արտահանված ապրանքների վրա: Ապրանքների ցանկը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 1.5-րդ կետով |
1.6. | Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են |
1.7. | Ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
1.8. | Գրենլանդական փոկերի և դրանց ձագերի կաշի, որոնց ներմուծումը արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
Իրավական հիմքը՝ ՀՀ կառավարության 25.12.2014թ. թիվ 1524-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկ