ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:
Այսինքն պետական կենսաթոշակը` պետական բյուջեի միջոցների հաշվին oրենքով սահմանված դեպքերում և կարգով որոշակի պայմանների առկայության դեպքում ֆիզիկական անձին տրվող նյութական բավարարումն է, որպես սոցիալական երաշխիք:
Համաձայն <<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
Կենսաթոշակի անցնելու տարեթիվը |
2012 թ. |
2013 թ. |
2014 թ. |
2015 թ. |
2016 թ. և հետո |
Աշխատանքային ստաժը
|
6 տարի |
7 տարի |
8 տարի |
9 տարի |
10 տարի |
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ: Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ: