Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող լինել բարեգործական կազմակերպության հիմնադիրներ

Բարեգործական կազմակերպությունները ոչ առևտրային այն կազմակերպություններն են, որոնք իրականացնում են օրենքով սահմանված բարեգործական աջակցություն: Բարեգործական կազմակերպության անվանումը պետք է ներառի «բարեգործական» բառը: Բարեգործական կազմակերպություններն ստեղծվում են հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ ձևերով: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող լինել բարեգործական կազմակերպության հիմնադիրներ:

Համաձայն Բարեգործության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի՝

 Բարեգործական կազմակերպությունները չեն կարող որպես նվիրատվություն ընդունել որեւէ գույք՝ ի շահ նվիրատուի օգտագործելու պայմանով: Բարեգործական կազմակերպությունն աշխատակազմի վարձատրության եւ տնտեսական ծախսերի համար կարող է օգտագործել այդ կազմակերպության կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում ստացված եկամուտների մինչեւ 20 տոկոսը, բացառությամբ նվիրաբերությունների տեսքով ստացված այն եկամուտների, որոնց վերաբերյալ բարեգործը սահմանել է այլ պայմաններ: Դրամական նվիրաբերությունների եւ նվիրատվությունների ոչ պակաս, քան 80 տոկոսը պետք է օգտագործվի բարեգործական կազմակերպության կողմից այդ աջակցությունն ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե բարեգործի կողմից կամ բարեգործական ծրագրով այլ բան նախատեսված չէ: Բնամթերային նվիրաբերությունները եւ նվիրատվություններն ամբողջությամբ ուղղվում են բարեգործական նպատակների իրականացմանը՝ դրանց պիտանիության ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ բարեգործի կողմից կամ բարեգործական ծրագրով:
Սահմանված ժամկետներում բարեգործական կազմակերպությունների կողմից դրամական եւ բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները չօգտագործելու դեպքում դրանց օգտագործման ժամկետները կարող է երկարաձգել լիազորված մարմինը՝ մինչեւ վեց ամիս ժամկետով:

Բնամթերային նվիրաբերությունների եւ նվիրատվությունների օգտագործման ժամկետները կարող են երկարաձգվել դրանց պիտանիության ժամկետների սահմաններում:

Նշված ժամկետներում դրամական եւ բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները չօգտագործելու դեպքում դրանք կարող են բռնագանձվել դատական կարգով: Բարեգործական նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքները վերագնահատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել