Բժշկի լիցենզիայի դադարեցման հիմքը

2001 թվականի մայիսի 30-ին «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, ՀՀ առողջապահության նախարարության 2001թ. սեպտեմբերի 3-ի թիվ 627 հրամանի համաձայն՝ ՀՀ-ում կասեցվել է ֆիզիկական անձանց բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման գործընթացը:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղյուսակի 3-րդ բաժնի համաձայն՝ ՀՀ–ում լիցենզավորման ենթակա են կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացումը»:

ՀՀ «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ բժշկի լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել, եթե լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետևանքով պատճառվել է ծանր վնաս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել