Անձի կողմից թմրանյութ օգտագործելու դեպքում, նա կենթարկվի միայն վարչական պատասխանատվության

Հայաստանում 2008 թվականից թմրանյութ օգտագործելը որպես հանցագործություն ապաքրեականացվել է։ Անձի կողմից թմրանյութ օգտագործելու դեպքում, նա կենթարկվի միայն վարչական պատասխանատվության։ Իսկ եթե անձն անօրինական ձևով պատրաստում, վերամշակում, ձեռք է բերում, պահում, մի վայրից մեկ այլ վայր է տեղափոխում,առաքում է թմրամիջոցներ /հոգմետ նյութ, թմրանյութ/, ապա տվյալ դեպքում նա կենթարկվի քրեական պատասխանատվության։

Համաձայն ՀՀ քեական օրենսգրքի 268-րդ հոդվածի՝

Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

  1. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

2) խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

 «Քրեական օրենսգրքի հավելվածներով սահմանված են թմրանյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափաքանակները։ Միայն մանր չափի թմրանյութերի պահպանման դեպքում է, որ վարչական պատիժ է նախատեսվում: Մնացած չափաբաժինների դեպքում մարդը ենթարկվում է քրեական պատասխանատվության, ինչպես և թմրանյութը վաճառելու դեպքում»:

Համաձայն  «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 411 հոդվածի՝

Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

 Նույն արարքները մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:

Այն անձը, որ կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի հավելվածներով սահմանված են  թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել