Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները

Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:

Եթե անձը պատիժը կրելուց հետո դրսևորել է անբասիր վարքագիծ, ապա նրա խնդրանքով դատարանը կարող է դատվածությունը հանել մինչև դատվածությունը մարելու ժամկետը լրանալը, բայց ոչ շուտ, քան այդ ժամկետի կեսը լրանալը:

Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: Սույն նորմն արգելք չէ օրենքով սահմանափակումներ նախատեսելու՝ դատավորի, դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, ոստիկանության ծառայողի, քրեակատարողական ծառայողի, ազգային անվտանգության մարմիններում ծառայողի պաշտոններ զբաղեցնելու համար:

«ՀՀ Քրեական Օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 17.05.2016թ. Ընդունված ՀՀ Օրենքով ՀՀ Քրեական Օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասը լրացվեց հետևյալ բովանդակությամբ՝

Դատվածությունը հանելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի պահանջի հիման վրա ներկայացված` դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:

Այսինքն Դատարանի կողմից դատապարտյալի դատվածությունը հանելու հարցը քննարկելիս պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի պահանջի հիման վրա ներկայացվում է դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույց, որը Դատարանը կարող է հաշվի առնել դատապարտյալի դատվածությունը հանելիս:

Վերը նշված փոփոխությունը ուժի մեջ է մտել 2018թ. հունվարի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել