Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 396-րդ հոդվածի՝

  1. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են դրանց ստացման ամսվան հաջորդող վեցամսյա ժամկետում:

Նշված ժամկետը հարկային մարմնի կողմից հարկ վճարողի դիմումի հիման վրա երկարաձգվում է դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 90 օրով:

Սույն մասում նշված դիմումի ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

  1. Վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով, մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
  2. Չօգտագործված կամ վնասված «տեղական» մակագրությամբ նշումով ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկ վճարողի կողմից, հարկային մարմնի սահմանած ձևի դիմումի հիման վրա, վերադարձվում են հարկային մարմին:
  3. Հարկային մարմինը դիմումն ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում այդ պահանջներին դրանց համապատասխանության (անհամապատասխանության) մասին և որոշման ընդունման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հարկ վճարողին:
  4. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկային մարմինը հետ է ընդունում առանց սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու:
  5. Վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկային մարմինը չի ընդունում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները.

1) ակցիզային դրոշմանիշերը և դրոշմապիտակները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա` առանց ծալքերի և անհարթությունների.

2) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի սերիան և համարը.

3) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել