Տեղական հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ

Տեղական հանրաքվեն համայնքի գործերի կառավարմանն անմիջականորեն մասնակցելու եղանակ է, որն իրականացվում է տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության հանրային հարցերով քվեարկության միջոցով:

Տեղական հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Տեղական հանրաքվեին մասնակցող յուրաքանչյուր անձ ունի մեկ ձայնի իրավունք և  անցկացվում է տվյալ համայնքի տարածքում:

Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող անձինք, իսկ մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել