Կողմերի համաձայնության հիման վրա ալիմենտ վճարելու դեպքում ալիմենտային պարտքը վճարելուց ազատելը կամ պակասեցնելը հնարավոր է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, բացառությամբ երեխաների համար ալիմենտ վճարելու դեպքերի։
Ալիմենտային պարտքը վճարելուց ազատվելու համար ալիմենտ վճարելու պարտավոր անձը պետք է հայցով դիմի դատարան:
Դատարանը կարող է ալիմենտ վճարելու պարտավոր անձի հայցով նրան լրիվ կամ մասամբ ազատել ալիմենտային պարտքը վճարելուց, եթե կհաստատի, որ ալիմենտ չվճարելը եղել է այդ անձի հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով, և նրա գույքային ու ընտանեկան դրությունը հնարավորություն չի տալիս մարելու կուտակված ալիմենտային պարտքը։