Ո՞ր դեպքերում աղբահանության վճար վճարողը կարող է ազատվել աղբահանության վճարը վճարելուց

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ձևակերպումից հետևում է, որ աղբահանության վճարը աղբահանության դիմաց գանձվող պարտադիր գանձույթ է:

Նույն օրենքում առկա է նաև աղբահանության սահմանումը, որի համաձայն աղբահանությունն իրենից ներկայացնում է բնակավայրերում գոյացող աղբի հավաքում, պահում, փոխադրում և տեղադրում աղբավայրում:

Օրենքի նշված ձևակերպումներից հետևում է, որ աղբահանության վճար վճարելու պարտականությունը չի ծագում միայն աղբահանության վճար վճարող հանդիսանալու ուժով, համայնքի բնակիչ հանդիսանալու կամ համայնքում հաշվառված լինելու հիմքով, այլ այն դեպքում, երբ գոյացող աղբը հավաքվում, պահվում, փոխադրվում և տեղադրվում է աղբավայրում:

Հետևաբար այն դեպքերում, երբ բնակավայրերում գոյացող աղբի հավաքումը, պահումը, փոխադրումը և աղբավայրում տեղադրումը չի իրականացվում, իրականացվում է ժամկետների խախտմամբ կամ թերություններով, աղբահանության վճար վճարողը կարող է չիրականացման աղբահանության համապատասխան մասով վիճարկել աղբահանության վճար վճարելու իր պարտականությունը:

Այն դեպքերում, երբ աղբահանությունը կազմակերպողի պարտավորությունների ոչ պատշաճ կատարման պատճառով աղբահանության վճար վճարողն իր միջոցների հաշվին կատարում է աղբահանություն, աղբահանության վճար վճարողն իրավունք ունի պահանջել աղբահանությունը կազմակերպողի պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու հետևանքով սեփական միջոցների հաշվին կատարած աղբահանության ծախսերի հատուցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել