Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդն իրավունք ունի անվճար ստանալ պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն և սպասարկում և բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում:
Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 27.12.2001թ. թիվ 1286 որոշմամբ: Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններն են.
- Աղիքային վարակիչ հիվանդություններ (բոլոր ձևերը)
- Տուբերկուլյոզ (բոլոր ձևերը)
- Ժանտախտ
- Տուլարեմիա
- Սիբիրյան խոց
- Բրուցելյոզ
- Լեպտոսպիրոզ
- Լեպրա (Բոր)
- Փայտացում (Պրկախտ)
- Դիֆթերիա
- Կապույտ հազ և հարկապույտ հազ
- Մենինգոկոկային վարակ
- Քութեշ
- Լեգիոների հիվանդություն
- Կու տենդ, Բրիլլի հիվանդություն
- Պոլիոմիելիտ
- Կատաղություն
- Հեմոռագիկ տենդեր
- Ջրծաղիկ
- Բնական ծաղիկ
- Կարմրուկ
- Կարմրախտ
- Վիրուսային հեպատիտներ
- ՄԻԱՎ վարակ
- Վարակային մոնոնուկլեոզ
- Համաճարակային պարոտիտ
- Մալարիա
- Լեյշմանիոզ
- Գրիպ
- Ատիպիկ թոքաբորբ
- Սոդոկու, ստրեպտոբացիլյոզ, ֆելինոզ
- Խլնախտ, մելիոիդոզ: