Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո` ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստրը պետք է կատարի դրանց պետական գրանցում:
Հիմնադրամի պետական գրանցումը մերժվում է, եթե`
1) խախտված է հիմնադրամի կազմավորման` օրենքով սահմանված կարգը,
2) հիմնադրամի կանոնադրությունը հակասում է օրենքին,
3) հիմնադրամի անվանումը համընկնում է նախկինում գրանցված այլ հիմնադրամի անվանմանը,
4)չեն ներկայացվել պետական գրանցման համար անհրաժեշտ` օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը:
Հիմնադրամի պետական գրանցումը մերժելը կարող է բողոքարկվել դատարան:
Հիմնադրամի գրանցումը մերժելն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով չի թույլատրվում:
Հիմնադրամի գրանցման մերժումը արգելք չէ պետական գրանցման նպատակով նոր դիմում ներկայացնելու համար:
Իրազեկման աղբյուրը՝ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդված։