Ինչպես հայտնել ենք, այսօր ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրակայանացնում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի եղբոր տանը:
Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկը, ավտոմեքենայով տեղափոխվեց տնից:
Մեր լրագրողի հարցին, թե ուր են գնում, Հայկը պատասխանեց՝ զբոսանքի:
Մեր լրագրողին սակայն տեղեկություններ չհայտնեցին, թե Հայկ Սարգսյանին ուր են տանում: