Ի՞նչ տուժանք է նախատեսված գործատուի համար աշխատավարձի վճարումը ուշացնելու դեպքում

Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

Գործատուի սնանկ ճանաչվելու դեպքում սահմանված տուժանքի հաշվարկումը դադարեցվում է սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի կայացման պահից:

Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել